ԱԻՆ հակակարկտային կայանքներից 7049 կրակոց է իրականացվել Արմավիրի և Արագածոտնի մարզերում
Հուլիսի 17-ին, ժամը 04:06-ից 04:15-ը ՀՀ Արմավիրի մարզի Լեռնամերձ, Աղավնատուն և Ամբերդ համայնքների տարածքներում տեղակայված թվով 5 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 364 կրակոց:
***
Հուլիսի 17-ին, ժամը 03:27-ից 04:34-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Ագարակ, Լուսակն, Արտենի, Փարպի, Ղազարավան, Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքների տարածքներում տեղակայված թվով 18 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2285 կրակոց:
***
Հուլիսի 17-ին, ժամը 02:48-ից 03:38-ը ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ, Կողբավան, Տալվորիկ, Շենիկ, Բագարան, Քարակերտ, Դալարիկ և Լեռնագոգ համայնքների տարածքներում տեղակայված թվով 32 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4400 կրակոց: