Բնապահպանության փոխնախարարը՝ Սևանա լճի ջրի որակի հետ կապված ահազանգերի մասին
Հարգելի հայրենակիցներ. Ամբողջ օրը ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։ Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։ Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։
Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։ Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։ Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին։
[img]http://st0.shamshyan.com/editor/0252383001531644596455822.jpg[/img]
[b]
Գնել ՍԱՆՈՅԱՆ
ՀՀ Բնապահպանության փոխնախարար [/b]