7433 դիտում
23:46 13-07-2018
Հայաստանում հարկային մուտքերի 85 տոկոսն ապահովում են 3.6 հազար ընկերություն
Հայաստանում հարկային համակարգում գրանցված 120 հազար հարկ վճարողներից ակտիվ են շուրջ 85 հազարը։ Ընդ որում՝ հարկային մուտքերի գերակշիռ մասը՝ 85 տոկոսն, ապահովում է 3 հազար 600 հարկ վճարող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «85 հազարից, եթե հանենք այդ 3 հազար 600-ը, մնացածը համարեք, որ փոքր ու միջին ձեռնարկություններն են: Քանի որ 3 հազար 600 հարկ վճարողներն ապահովում են հարկային եկամուտների գերակշիռ մասը, բնականաբար, մենք մեր հարկային վարչարարությունը պետք է ուղղենք նրանց։ Բայց դա չի նշանակում, որ մնացածի առումով անելիք չունենք»,-ասաց Դավիթ Անանյանը:
Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներում վարչարարության կանխարգելիչ գործառույթին, ապա դա ենթադրում է իրազեկման աշխատանք տնտեսվարողների հետ, ներքին (կամերալ) ստուգումների արդյունքում խնդիրների վերհանում և նամակների տեսքով դրանց մասին տեղեկացում, որպեսզի շտկեն։
Պաշտոնյայի խոսքով՝ ստվերը հարաբերականորեն ավելի շատ առկա է փոքր ու միջին հատվածում, բայց դրա արդյունքային ցուցանիշները ավելի քիչ էական են: Ինչպես ՊԵԿ նախագահն է կարծում, իրենց գործողությունների արդյունքում փոքր ու միջին կազմակերպությունների վարքագիծը պետք է այլևս հարկային վարչարարության կիզակետում չլինի: «Այսինքն, կա ստվեր, բայց մենք կասենք՝ դուք մեզ չեք հետաքրքրում: Մենք ձեզ կկանչենք, կհամոզենք, այցելություններ, աշխատաժողովներ կիրականացնենք, մշակույթ կձևավորվենք, կաղաչենք, կպաղատենք, որ դուք հարկերը վճարեք, բայց հսկողական միջոցառումներ չենք իրականացնի: Այդ գիծն է, որ պետք է հստակ գծվի»,-ասաց պաշտոնյան:
Նրա խոսքով՝ հարկային վարչարարության տեսանկյունից առավել արդյունավետ ու իրատեսական է քայլեր ձեռնարկել ռիսկային ոլորտում գործող որևէ խոշոր հարկ վճարողի հարկային դաշտ բերելու համար, քան նույն ծավալն ապահովող 40 կազմակերպության:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 649.7 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով: Նշվածից 496.8 միլիարդ դրամը հավաքագրվել է հարկային մարմիններից, 152.9 միլիարդ դրամը՝ մաքսային մարմիններից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am
553 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
718 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին