7328 դիտում
23:03 12-07-2018
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շրջադարձային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցի արդյունքներն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա, ըստ էության, առաջին շփումն է եղել:
«Որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալել ճիշտ չի, դրանք արժեքավոր են անքանով, որ տեղի է ունենում ծանոթություն: Նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այցի արդյունք: Որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան, Հայաստան գալու պատրաստակամություններ արձանագրվեցին, մասնավորպես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Այնպես որ՝ այցը կարելի է համարել ծանոթությունների, անձնական կապերի հաստատման այց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում, Նիկոլ Փաշինանը նշեց, որ այս պահին այդ մասին խոսակցություն չկա:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
18:54 02-12-2023
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան
1122 դիտում
16:55 29-04-2021
Միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Մեղրիի միջանցքի» հարցի մասին
Այս բաժնից
607 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
910 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին