211652_close_icon

Որևէ երկրի, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան. Tert.am

views-count12282 դիտում article-date 15:47 16-09-2018
Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց: «Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/16/Pashinyan/2792915]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր