Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Վերջերս հնագետները հայկական թոնիր են հայտնաբերել Իտալիայի միջնադարյան քարանձավային եկեղեցիներից մեկում։ Մասնագետների կարծիքով՝ թոնրի հայտնաբերումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային ուսումնասիրությունների համար՝ հատկապես հայերի թողած հետքն ուսումնասիրելու տեսանկյունից. հայտնում է «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամը։
Իտալիայում հայկական հետքը թվագրվում է վաղ միջնադարով։ Դրա վառ ապացույցն է Իտալիայի Միլան քաղաքի թաղամասերից մեկում՝ Բրուցանոյում, գտնվող «Հայերի ամրոցի» կամ «Հայկական ամրոցի» մնացորդները՝ հայտնի որպես Rocca Armenia կամ Rocca deli Armeni (արաբերեն՝ Qalat al-Armanin) անվամբ։
Ըստ հասանելի տեղեկությունների՝ տեղանունը կապված է 9-րդ դարի բյուզանդական հայտնի զորահրամանատար Ավագ Նիկեփորոս Փոկասի ռազմարշավների ընթացքում իրեն ուղեկցած հայկական զորամիավորումների հետ, որոնք 885 թվականին հաստատվել են այնտեղ՝ որպես ստրադիոտներ՝ բալկանյան վարձկան հեծելազորներ։
Ամրոցը տարիների ընթացքում երկրաշարժերի հետևանքով ավերվել է, սակայն ժայռի գագաթին պահպանվել են ամրոցի պաշտպանական ռազմական կառույցների, ազնվականական նստավայրի, մատուռի և ժայռի մեջ փորված ջրամբարների մնացորդները, ինչպես նաև՝ մի արահետ, որն անցնում է լքված Բրուցանո Վեկկիո գյուղի միջով։ Ամրոցից ոչ հեռու գտնվում է Բրանկալեոնե Վետուսի հունախոս տարածքը, որտեղ հայկական ծագմամբ քարանձավային եկեղեցին է։ Եկեղեցու ներսում հայտնաբերվել են սիրամարգի և խաչերի փորագրություններ, իսկ կենտրոնի սյունաձև կառույցը Կենաց ծառն է, ինչի անունով էլ քարանձավային եկեղեցին ստացել է «Կենաց ծառի քարանձավ» անվանումը։