211652_close_icon
views-count4021 դիտում article-date 23:44 12-07-2018

Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ: Նա տեսաուղերձով ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը: «Սիրելի բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց ու խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում: «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Բոլորին, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, խնդրում եմ հետևել մեր գործունեությանն, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և, իհարկե, ներդրումներ անել: Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,-նշել է Ա. Հակոբյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր