ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հյուրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն էր:
Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջեց
վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ պայմաններին, զրուցեց կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով:
Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվեց նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը: