Վաղը կքննարկվի Երևանի քաղաքապետի ընտրության օրը
Վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 10-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այս մասին գրառում է կատարել Երևանի ավագանու «Ելք» խմբակությունը ֆեյսբուքյան էջում։
Գրառմամբ տեղեկացնում են, որ նիստի օրակարգում կքննարկվի Երևանի քաղաքապետի ընտրության օրը։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/09/1100385/]հրաժարական տվեց[/url]։ Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կամո Արեյանն է։