Հաշվարկվել է 1.259.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում, 2-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.259.610 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
[b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b]
Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք:
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.259.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
[b]ՀՀ Լոռու մարզ՝[/b] ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 հաճարենի) հաշվարկվել է 243.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (8.27 խմ)՝ 148.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
[b]ՀՀ Տավուշի մարզ՝[/b] փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.2 խմ) հաշվարկվել է 54.960 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ապօրինի ծառահատման 1 դեպքով վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
[b]ՀՀ Սյունիքի մարզ՝[/b] ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի) հաշվարկվել է 57.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
[b]ՀՀ Կոտայքի մարզ՝ [/b]ապօրինի ծառահատման 1 դեպքով (17 սոճի, 6 կաղնի, 6 ուռենի, 15 կեչի) հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝
[b]ՀՀ Լոռու մարզ՝ [/b]փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։