47502 դիտում
18:12 10-07-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota-ն, Mitsubisi Pajero-ն և Honda-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են 25-ամյա Սերոբ Մկրտչյանի վարած Toyօta Camry մակնիշի 77 PR 711 համարանիշի, 40-ամյա Հովսեփ Արամայիսյանի վարած Mitsubisi Pajero IO մակնիշի 35 GA 602 համարանիշի և 48-ամյա Կարեն Մկրտչյանի վարած Honda մակնիշի 35 QՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+