«Անտարեսը» գրքեր է նվիրաբերել կառավարությանը
ՀՀ կառավարությունն «Անտարես» հրատարակչությունից որպես նվեր ստացել է գրքերի խմբաքանակ: Այդ մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը, հատկապես կառավարության անդամների շրջանում: Այլ հրատարակչություններ եթե նույնպես ցանկանում են այսպիսի գործընթաց իրականացնել՝ նրանցից ևս նվերներ կընդունենք, կբարձրաձայնենք այդ մասին, որպեսզի աջակցենք գրահրատարակչությանը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավաստիացրեց, որ Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գրական գործեր, որոնց ընթերցումը շատ բան կտա բոլորին: Նա հույս հայտնեց, որ իսկապես կկարողանան աշխատանքը կազմակերպել այնպես, որ ընթերցանությանը նույնպես բավարար ժամանակ տրամադրեն: