Որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը նվիրաբերել Արցախի կառավարությանը․ Արշավիր Ղարամյան
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որպեսզի հաջողություն լինի՝ կիսվիր մի կտոր հացդ ընկերներիդ հետ»:
Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:
Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:
Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին, ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաններին: