Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրանի» մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել այսօր Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մասնակիցներին։
«Հատուկ շնորհավորում եմ մեր հյուրերին, որոնք եկել են մի երկիր, որն ապրում է նոր հույսով, որը շարժվում է նոր շնչով, նոր լավատեսությամբ, լի է նոր էներգիայով և լավատեսությամբ է նայում դեպի ապագա։
Ես հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները երբևէ իրենց արտահայտությունը կգտնեն կինոյում։ Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք հնարավորություն կունենան ստեղծելու նորանոր և բազմաթիվ գլուխգործոցներ», ասել է վարչապետը: