Dolce & Gabbana-ի դիզայները վիրավորել է Քարդաշյանների ընտանիքին. «Աշխարհի ամենաէժանագիններն են»
Աշխարհահռչակ իտալական Dolce & Gabbana-ի համահիմնադիր Ստեֆանո Գաբբանայի մոտ կարծես թե հայտնի մարդկանց վիրավորելու սովորույթ է ձևավորվում։
Ինչպես հայտնում է harpersbazaar.com.au [url=https://www.harpersbazaar.com.au/celebrity/stefano-gabbana-instagram-kardashians-16900]կայքը[/url], այս անգամ դիզայները վիրավորական գրառում է կատարել՝ ուղղված Քարդաշյաններին։
Մասնավորապես, Քարդաշյան-Ջեններ ընտանիքի լուսանկարներից մեկի տակ Գաբբանոն գրել է. «Աշխարհի ամենաէժանագինները»։
Կայքը տարակուսանք է հայտնում, քանի որ Քարդաշյանները լյուքս դասի բրենդի ամենահավատարիմ երկրպագուներից են և հաճախ են ներկայանում Dolce & Gabbana-ի հագուստներով: Իսկ սուպերմոդել Քենդալ Ջենները մեկ անգամ չէ, որ մասնակցել է Dolce & Gabbana-ի ցուցադրություններին։
Վերջերս էլ դիզայները վիրավորել է երգչուհի Սելենա Գոմեսին՝ գրելով նրա լուսանկարի տակ. «Դու տգեղ ես և ես քեզ ատում եմ»։