Պորտուգալիայում դեմ են քվեարկել կորիդան արգելող օրինագծին
Պորտուգալիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել կորիդան արգելելու օրինագծին, որը երկրում ավանդական միջոցառում է։ Այս մասին հաղորդում է [url=http://pt.euronews.com/2018/07/06/parlamento-chumba-projeto-do-pan-para-abolir-corridas-de-touros-em-portugal]euronews[/url]-ը:
Կորիդան արգելելու մասին օրինագիծը 230 անդամ ունեցող խորհրդարանում ընդամենը 31 ձայն է ստացել։ Կենդանիների իրավունքների հարցերով օրենսդիր, պատգամավոր Անդրե Սիլվան, որը ներկայացրել է օրինագիծը, ասեկ է, որ դա կտտանք է։
Կորիդայի կողմնակիցների կարծիքով՝ իրենք մշակութային ժամանցի իրավունք ունեն, ինչպես նաև այն Պորտուգալիայում երկար պատմություն ունի։
Ի տարբերություն Իսպանիայի՝ Պորտուգալիայում ցլերը չեն զոհվում մրցասպարեզում, սակայն ելույթից հետո նրանց սպանում են։