Երևանի հետ լավ հարաբերությունները պահպանվում են. Աստանայի քաղաքապետ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շուրջ 1000 hայ է ապրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Աստանայի քաղաքապետ Ասեթ Իսեքեշևը: Քաղաքապետը ցանկանում է, որ հայերը ավելի հաճախ մասնակցեն Աստանայում կազմակերպվող միջոցառումներին և այցելել Աստանա:
«Մի քանի հայ Աստանայում հայտնի են: Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների հետ լավ հարաբերություններ ենք պահպանվում: Այս եւ մյուս տարի նախատեսել ենք անցկացնել Աստանայի և Երևանի օրերը, ինչպես նաև կազմակերպելմշակութային պատվիրակությունների փոխաայցելություններ: Իհարկե, ցանկություն ունեմ, որ հայերը ավելի շատ մասնակցեն միջոցառումներին ավելի հաճախ այցելեն Աստանա»,- ասաց Իսեքեշևը:
Նրա խոսքով, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ ազգերի միջև խաղաղության և համաձայնության վերաբերյալ քաղաքականությունը մնում է առաջնային:
«Նա ստեղծել է Ղազախստանում բնակվող տարբեր ազգերի մասնակցությամբ ասամբլեա, որն իրավունք ունի ազդեցություն ունենալ Ղազախստանի խորհրդարանի պատգամավորների վրա: Ասամբլեայի հավաքը կազմակերպվում է տարինմեկ անգամ, որին մասնակցում են բոլոր ազգերի ներկայացուցիչները»,- նշեց Իսեքեշևը:
Քաղաքապետը ասաց, որ Աստանայում նույնպես գոյություն ունի քաղաքային ասամբլեա, որովհետև քաղաքում ապրում է ավելի քան 1000 ազգ:
« Մենք հաճախ հավաքվում ենք և քննարկում առկա խնդիրնեը: Խաղաղությունը և համաձայնությունը մեզ համար շատ կարևոր է , այդ պատճառով մենք նշում ենք ազգերի բոլոր տոները»,- եզրափակեց Իսեքեշևը: