6831 դիտում
18:21 06-07-2018
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել. tert.am
Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/07/06/Kapan/2735560]Tert.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանը: Նա նշեց, որ արտահերթ ավագանու նիստ էր հրավիրվել՝ հրաժարականի դիմում ընդունելու համար, սակայն նիստը չի կայացել:
«17:30-ին հրավիրված էր արտահերթ նիստ, որպեսզի ավագանին քննարկի ու ընդունի այդ հրաժարականը, սակայն որոշ մարդիկ բոյկոտել են, դուռը փակել էին, ու դահլիճ չի հաջողվել մուտք գործել: Նիստը չի կայացել, այս պահին այն վիճակն է, որ ավագանու նիստը չի կայանում»,- ասաց նա:
Խոսնակը նկատեց, որ աշխատակազմ ու ավագանու մի խումբ անդամներ դեմ են քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականին: Հարցին՝ հրաժարականի պատճառը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ միջադեպն էր, Արմինե Ավագյանը պատասխանեց. «Չէի մեկնաբանի նման կերպ, միգուցե, դա առիթ դարձավ, բայց, իհարկե, պատճառներն ավելի խորքային են»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/06/Kapan/2735560]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4492 դիտում
17:26 17-07-2018
Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել. armtimes.com
Այս բաժնից
436 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը
631 դիտում
17:41 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան