slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
նախարարությունը հաշվարկել է 101.752.778 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
211652_close_icon

նախարարությունը հաշվարկել է 101.752.778 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

views-count3732 դիտում article-date 17:31 06-07-2018
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում, 8-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 101.752.778 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 7.424.528 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (16 հաճարենի, 1 բոխի, 1 ուռենի, 2 թեղի) հաշվարկվել է 1.930.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (5 հաճարենի) հաշվարկվել է 463.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.063 խմ գերան)՝ 227.528 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (22 բոխի, 1 ցցաչոր բոխի, 29 կաղնի) հաշվարկվել է 4.803.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: ՀՀ Գեղարքունիքի մարզ` 27 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ Շիրակի մարզ` 1 դեպքով առգրավվել է 10 գծմ երկարությամբ 1 ձկնորսական ցանց և կարաս տեսակի 17 հատ (2.7 կգ) ձուկ, որը հանձնվել է Գյումրու երեխաների տուն ՊՈԱԿ-ին, հաշվարկվել է 2.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ Ք.Երևան՝ «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը ստուգվող ժամանակաշրջանում չի օգտագործել բավարար քանակությամբ չեզոքացուցիչներ, որի արդյունքում մթնոլորտ է արտանետվել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներից ավել վնասակար նյութեր: Կատարվել է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։ Հաշվարկվել է 94.325.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որը մուտքագրվել է պետական բյուջե, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ Ք.Երևան՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Նմանատիպ նյութեր