211652_close_icon
views-count5885 դիտում article-date 14:33 27-04-2018

Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 33 իրավախախտում, 26-ի (20-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.920.116 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 15.920.116 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 տանձենի, 1 հացենի) հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (35 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է 669.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2.53 խմ փայտանյութ)՝ 91.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 52.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Առանց փորձաքննության ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (տարբեր տեսակի 101 ծառ) հաշվարկվել է 14.742.500 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.24 խմ փայտանյութ)՝ 280.016 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի, ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպքով՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նմանատիպ նյութեր