«Բարի գալուստ Հայաստան». Գորիսում կանցկացվի «Արևավիշապ» գրաֆիկական հումորի 4-րդ միջազգային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի աջակցությամբ` ս. թ. [b]հուլիսի 7-ին և 8-ին[/b] Գորիսում ինտերակտիվ ձևաչափով կկայանա «Արևավիշապ» գրաֆիկական հումորի չորրորդ միջազգային փառատոնը՝ «Բարի գալուստ Հայաստան» խորագրով:
Ցուցահանդես-մրցույթի թեմաներն են՝ «Նոյի վերադարձը», «Զբոսաշրջությունը Հայաստանում», «Տրանսպորտային փոխադրում»:
Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-մրցույթը կանցկացվի Գորիսի տիրույթում գտնվող քարանձավներից մեկում, որի պատերին անիմացիոն համակարգով կներկայացվեն լավագույն երգիծանկարները: Մի պատին կցուցադրվեն «Նոյի», իսկ մյուսին՝ «Զբոսաշրջությունը» և «Տրանսպորտային փոխադրում» թեմաները:
Ցուցահանդեսի ժամանակ մասնակիցները կհաղորդակցվեն և կփոխանակվեն նկարներով և կարծիքներով, ինչպես գործընկերների, այլև աշխարհի տարբեր երկրների մասնակիցների հետ:
Ցուցահանդեսը կհեռարձակվի համացանցով: