211652_close_icon
views-count3641 դիտում article-date 12:33 05-07-2018

Հայաստանում իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է, անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյանը՝ Գորիսում. Tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Գորիսում է: Նա, դիմելով այստեղ հավաքված քաղաքացիներին, շնորհավորեց Սահմանադրության օրը և հիշատակեց՝ այնտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Վարչապետի խոսքով՝ այդ զգացողությունը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: «Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը ներկաներին հավատացրեց՝ Գորիսում էլ իշխանությունը ժողովուրդն է: «Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/05/Goris-pashinyan/2734013]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր