Հայաստանի դեղատներում ադրբեջանական դեղ է վաճառվում. «Ժողովուրդ»
                        «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում նախորդ տարի ներկրված ադրբեջանական ծագման խնձորի պատմությունն արդեն մոռացվել է: 
Փոխարենը երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայկական շուկայում հայտնվել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: 
Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տարածվել էին համացանցում: Հետաքրքիրն այն է, որ դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաև դեղին կից բացատրական թերթիկը, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չնկատել, թե որտեղից է ներկրված այն: Դեղն էլ վաճառվում է մոտ հինգ հազար դրամով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

