Դեղատներում հերթեր են. մարտի 1-ին ընդառաջ՝ մարդիկ տոպրակներով դեղեր են գնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եվ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երևանյան, այլև ՀՀ մարզերի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում, մարտի 1 -ին ընդառաջ՝ մարդիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլինեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղատոմսի համար: Ինչպես հայտնի է՝ այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու, մի հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Սա առիթ է դարձել, որ քաղաքացիներն այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն:
Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաև սրտանոթային և հորմոնային հիվանդություններով տառապող անձինք:
Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառվող դեղերն են տեղ գտել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]