15695 դիտում
09:37 05-07-2018
«Հայաստան» հիմնադրամի գործով անցնում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով անցնում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, բայց ոչ թե հիմնադրամի միջոցներն օնլայն խաղադրույքների ուղղելու, այլ բոլորովին ուրիշ դրվագով, որը ևս կապված է միջոցները ոչ արդյունավետ ծախսելու հետ: Ու հիմա չի բացառվում, որ նրան ևս հարցաքննության կանչեն ԱԱԾ:
Տեղեկությունը փորձեցինք պարզել հենց Արկադի Ղուկասյանից, ինչին ի պատասխան` վերջինս ասաց. «Հոգաբարձուների խորհրդի անդամներս որևէ կապ չունենք այդ ֆինանսական գործունեության հետ, և ամեն տարի ինչ-որ աուդիտ են անում, հատուկ կազմակերպություններ են հրավիրում, որոնք ստուգում են այդ ֆինանսական գործունեությունը: Որևէ հոգաբարձուների խորհրդի անդամ որևէ կապ դրա հետ չունի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3604 դիտում
09:41 05-11-2014
Արկադի Ղուկասյանը մտադիր է թեկնածու առաջադրվել 2017թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին. ՀԺ
1802 դիտում
09:41 05-09-2014
Արկադի Ղուկասյանը «իրենո՞վ է արել» Երևանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը. «Ժողովուրդ»
6049 դիտում
08:38 27-12-2017
Արկադի Ղուկասյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1942 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1558 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1504 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»