211652_close_icon
views-count4606 դիտում article-date 22:41 04-07-2018

ԵՄ-Ադրբեջան պայմանագիրն առանց բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման չի կարող ստորագրվել

Եվրախորհրդարանի հուլիսի 4-ին տեղի ունեցած լիագումար նիստում հաստատվել է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի պայմանների ցանկը, որում կարևոր տեղ է հատկացված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվեց նոր ԵՄ-Ադրբեջան գործարքի պայմանների ցանկը: Նոր գործարքը պետք է ապահովի հիմնարար ազատությունները, պայքարը կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ: «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացման պայմաններից մեկը, ԵՄ հիմնական արժեքների և իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովումն է»,-նշված է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ: Եվրախորհրդարանի պատգամավորները հույս են հայտնել, որ, եթե նշված պայմանների շուրջ կողմերը արագ համաձայնության գան, նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2019թ.-ի ԵՄ-Արևելյան գորընկերության գագաթնաժողովը: Պատգամավորները պահանջել են նաև, որ համաձայնագիրն առանց եվրախորհրդարանի համաձայնության չմտնի ուժի մեջ: ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման կարևոր պայմաններից է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը: Առանց այդ հարցի կարգավորման ու բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման, համաձայնագիրը չի կարող ստորագրվել և մտնել ուժի մեջ: Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը: Համաներումը տարածվել էր 634 անձի վրա, որոնցից ազատ է արձակվել 607-ը: Համաներվածների մեջ քաղբանտարկյալներն ընդամենը 12-ն են:Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն, այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161: Ներկայումս ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են 1999. թվականին ստորագրված գործընկերության և համագործակցության համաձայնագրով: Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2017թ. փետրվարին:

Նմանատիպ նյութեր