Կարևորվել է սկսված ծրագրերի շարունակականության ապահովումը. ՍԱՊԾ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսանը հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչների հետ:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, կարևորվել է սկսված ծրագրերի շարունակականության ապահովումը:
Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտում աշխատանքների իրականացման իր հեռանկարային ծրագրերն, ինչպես նաև վերահսկողության մակարդակը էականորեն բարելավելու ուղիները:
Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչները խոսել են իրենց հեռանակրային նախաձեռնությունների մասին՝ կապված, մասնավորապես, հանրակրթության ոլորտում արդեն գործող «Տաք սնունդ» ծրագրի հետ: Ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը նշվել է երկուստեք:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]