211652_close_icon
views-count4039 դիտում article-date 10:08 03-07-2018

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ հոկտեմբերին, ընտրությունները՝ գարնանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք պայմանավորվածություն ունեն Հայաստանի նոր իշխանությունների հետ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կազմակերպվի հապճեպ և կպահպանվեն անհրաժեշտ ընթացակարգերը: Մասնավորապես՝ Բուքիքիոն ասել է, թե իրենց նախնական եզրակացությունը Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի վերաբերյալ կլինի հոկտեմբերին, և հնարավոր է համարել, որ եթե մինչև տարեվերջ օրենսգիրքը ընդունվի ընտրությունները լինեն հաջորդ տարվա գարնանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր