Երևանի վարչական շրջանների ղեկավարները փորձում են հարաբերություններ հաստատել նոր իշխանության հետ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին լուրերը տարածվելուց հետո քաղաքապետարանին ենթակա կառույցների մի շարք պաշտոնյաներ համարյա հեղափոխական էին դարձել:
Վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանին ենթակա կառույցների ղեկավարները փորձում են հարաբերություններ հաստատել նոր իշխանության հետ և հեղափոխությանը համաքայլ գործել: Նրանք համարում են, որ Տարոն Մարգարյանը գնացածի հաշիվ է, և իրենք պետք է փրկվեն՝ ով ինչպես կարող է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]