8430 դիտում
17:31 02-07-2018
ՀՀ վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 մարդ է ներկայացել. Արտակ Դավթյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչին հետևել է մոտ 300 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Կոչին արձագանքել է մոտ 300 հարյուր մարդ, նրանցից նվազագույնը 156-ը նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են կատարել իրենց ծառայությանը», - ասաց Դավթյանը:
Նա նշեց, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչ կազմակերպվում է մնացած բոլոր զորակոչիկների համար, և որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա:
Նմանատիպ նյութեր
9970 դիտում
10:47 30-09-2017
Սեֆիլյանի կոչից հետո այսօր տեղի է ունենալու առաջին հավաք-քննարկումը. «Ժամանակ»
Այս բաժնից
961 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1105 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
583 դիտում
10:33 26-11-2024
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին