Առնվազն 45 մարդ է զոհվել Հնդկաստանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով, այդ մասին հայտնել է India TV հեռուստաալիքը։
Ողբերգական վթարը տեղի է ունեցել Ութթարաքհանդ նահանգում, այսօր առավոտյան։
Դեռևս անհայտ պայմաններում ավտոբուսը, որում եղել է մի քանի տասնյակ մարդ, 200 մետրից գահավիժել է կիրճը և հարվածից կիսվել 2 մասի։
Ողջ է մնացել 8 մարդ, որոնց և հոսպիտալացրել են մոտակա հիվանդանոցներ։