Փրկարարները մարել են արհեստանոցում բռնկված հրդեհը
Հունիսի 30-ին` ժամը 18:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվաճյան փողոցի թիվ 12/27 հասցեում գտնվող էլեկտրատեխնիկայի չշահագործվող արհեստանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 8 քմ), էլեկտրական լարեր (մոտ 3 գմ) և էլեկտրատեխնիկա: