Արմեն Գրիգորյանը ԵՊՀ-ում մասնակցել է Socamp խորագիրը կրող հանդիպմանը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մասնակցեցի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում հրավիրված, Socamp խորագիրը կրող հանդիպմանը:
Խոսել եմ գիտության տարբեր դիսցիպլինների փոխազդեցության կարևորության, գիտությամբ իմ հետաքրքրվածության մասին։ Իմ հետաքրքրության շրջանակում խոսել եմ քաղաքագիտության և կենսաբանության մասին ու թե ինչպես, օրինակ, մարդուն՝ որպես քաղաքագիտության ուսումնասիրության առարկայի, ուսումնասիրելու համար բավարար չեն միայն այն գործիքները, որոնք տրամադրում է քաղաքագիտությունը:
Դրա համար մենք հաճախ օգտվում ենք նաև այլ գիտակարգերի մեթոդներից ու գործիքներից»,- նշել է ԱԽ քարտուղարը։