211652_close_icon
views-count3810 դիտում article-date 23:45 28-06-2018

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են կրթության եւ գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր