211652_close_icon
views-count2345 դիտում article-date 21:30 27-06-2018

Կամավոր հանձնել է թշնամու դիրքերից բերած զինամթերքը

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 26-ին, ժամը 9.20-ին, բաժին է ներկայացել 1953 թ. ծնված Սամվել Թ.-ն և կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի 2 ինքնաձիգ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 9 պահեստատուփ, 7,62 մմ տրամաչափի` 137, 5,45 մմ տրամաչափի` 284 և 12,5 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Նա հայտնել է, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, իրեն պատկանող նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս: Հայտնել է նաև, որ զինամթերքը ձեռք է բերել 1990-1993թթ. ԼՂՀ Լաչինի ազատագրման մարտերի ժամանակ՝ թշնամու դիրքերից: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր