Թրամփի անկանխատեսելի վարքը վախեցնում է եվրոպացի դիվանագետներին. CNN
Եվրոպացի դիվանագետները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչև Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
«Դա անորոշություն է, և ոչ ոք չգիտի, թե Թրամփն ինչ կասի իր ելույթում»,-ասել է արևմտյան դիվանագիտական աղբյուրներից մեկը։
Նրա խոսքով՝ պաշտոնական անձինք մտահոգությամբ են հետևում տեղի ունեցող իրադարձություններին և հիշում են, թե ինչպես G7-ի գագաթնաժողովում Թրամփը դրսևորեց իրեն, երբ կոչ արեց վերադարձնել Ռուսաստանին միջազգային հարթակ։
Նույն օրը Թրամփը նաև «ուշացել էր» և բաց թողել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ նախատեսված հանդիպումը։