211652_close_icon
views-count7378 դիտում article-date 23:02 27-06-2018

Սոս Սարգսյանի դիմանկարը ոգեշնչել է Ալեքսիս Օհանյանին

Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է Սոս Սարգսյանի դիմանկարը՝ արված պատին street style ոճով: Պատկերից ոգեշնչված Օհանյանը գրառել է լուսանկարին կից. «Թափառել... Գտնված արվեստը կյանքի է կոչվում ավերակներից»: [img]http://st0.shamshyan.com/editor/070025800153011157862332.jpg[/img] Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը Ա. Օհանյանը ասել է. «Երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ»։ Իսկ ավելի ուշ լուսանկարվել էր Արարատ լեռան ֆոնին, իսկ նրա ձեռքերում մետաղադրամ էր Արարատի և Նոյան Տապանի պատկերներով: «Մանկությանս լավագույն ընկերներիցս մեկը ինձ նվիրել է այս արծաթե մետաղադրամը՝ Արարատ լեռան և Նոյան Տապանի պատկերներով: Այդ ժամանակից ի վեր այն միշտ ինձ հետ է աշխարհով մեկ իմ բոլոր ճանապարհորդությունների ժամանակ», - գրել էր Ալեքսիսը:

Նմանատիպ նյութեր