Վարչապետը փրկարար ծառայության տնօրեն է նշանակել Արտակ Նահապետյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին նշանակել է փրկարար ծառայության տնօրեն: Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասվում է որոշման մեջ։