211652_close_icon
views-count2854 դիտում article-date 11:34 27-06-2018

Մոսկվայում այսօր հանդիպելու են ԱՄՆ-ի Սպիտակ տան ներկայացուցիչն ու ՌԴ արտգործնախարարը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլոթոնը Մոսկվայում չորեքշաբթի օրը հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ամենայն հավանականությամբ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև գագաթաժողով կազմակերպելու նպատակով։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4455188.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ Բրյուսելում հաջորդ ամիս անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո։ Հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն կարծիք կա, որ Կրեմլը ցանկանում է քննարկման առարկա դարձնել Սիրիայի խնդիրը։ Անցյալ շաբաթավերջին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել էր, թե Կրեմլի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը փորձում է գտնել այն ոլորտները, որտեղ իրար են բախվում երկու երկրների շահերը, և այն ոլորտները, որտեղ կա ամերիկյան շահերը պաշտպանելու կարիք։ Նրա խոսքերով, կան ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են գտնել ընդհանուր եզրեր։

Նմանատիպ նյութեր