211652_close_icon
views-count1407 դիտում article-date 16:44 26-06-2018

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Հունիսի 26-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 8-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի նկուղում մոտ 1 մետր ջուր է լցվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ. Բ.-ի տան նկուղից դուրս են մղել մոտ 10 խմ ջուր:

Նմանատիպ նյութեր