14519 դիտում
13:25 08-04-2023
Արտակարգ դեպք` Դիլիջանի ոլորաններում. մարմար քարով բարձված «ԶԻԼ»-ը արգելափակվել է ջրահեռացման ջրատարի մեջ. օպերատիվ են գործել Դիլիջանի փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհին` Դիլիջանի ոլորաններում, «ԶԻԼ» մակնիշի՝ մարմար քարով բարձված բեռնատար ավտոմեքենան, կայանված վիճակում, հողաշերտի նստվածքի հետևանքով, արգելափակվել է ջրահեռացման ջրատարի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է, որից հետո հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի և քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ 36-ամյա Նվեր Գրիգորյանը, բարեբախտաբար, չի տուժել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+