211652_close_icon
views-count1636 դիտում article-date 22:38 20-05-2021

Իրականացվում են ճանապարհների, կողնակների և կողային ջրահեռացման առուների մաքրման, բացակայող ճանապարհային նշանների տեղադրման և այլ աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցներն այսօր այցելել են Արագածոտնի մարզ՝ հետևելու տարածաշրջանում գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներին։

Մասնավորապես, իրականացվում են ճանապարհների, կողնակների և կողային ջրահեռացման առուների մաքրման, բացակայող ճանապարհային նշանների տեղադրման և այլ աշխատանքներ։ Մարզի տարածքում գրեթե 95 տոկոսով ավարտվել են նախատեսված փոսային նորոգումները։  

Տեղերում ճանապարհների շահագործումն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են հանձնարարականներ։

Նշենք, որ հանրապետության մյուս տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին նույնպես կատարվում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ, որոնք գտնվում են Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների մշտական հսկողության ներքո։
  
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր