3744 դիտում
11:21 26-06-2018
Էրդողանը հաղթեց․ Թուրքիայում կամրապնդվի բռնապետությունը․ «168 ժամ»
«168 ժամի» հետ զրույցում թուրքաբնակ հայ խմբագիր Բագրատ էստուկյանն ասաց, որ չնայած հայ պատգամավորների ներկայությունը Մեջլիսում առարկայական արդյունքների չի հանգեցրել, քանի որ, օրինակ, Գարո Փայլանի կարևոր օրենսդրական առաջարկները մերժվում էին, սա հարթակ է, որը թույլ է տալիս հնչեցնել հայ համայնքի խնդիրները, հայ հասարակությանն անհանգստացնող հարցերը նման բարձր ամբիոնից, որը մեծ տարածում է ստանում աշխարհում։ Ըստ նրա այս տեսանկյունից հայ պատգամավորների ներկայությունը կարևոր է։ «Թեև այդ գործով զբաղվել է և կզբաղվի միայն Փայլանը։ Ուրախ ենք, որ նա կրկին Մեջլիսում է, ցավալի է, որ հայ պատգամավորների թիվը քիչ է լինելու, չնայած հայ համայնքը Թուրքիայում բավականին մեծ ներկայացվածություն ունի, շատ խնդիրներ ունի, որոնք ուշադրություն են պահանջում»,- նման տեսակետ հայտնեց Բագրատ էստուկյանը։
Նա ցավով արձանագրեց, որ Թուրքիայում պետք է շարունակվի այն բռնապետությունը, որը ստեղծել է էրդողանը։ «Հայ համայնքն իր ձայները տվել է Ինջենին ու Դեմիրթաշին, իսկ կուսակցություններից ԺԴԿ-ին, քանի որ Փայլանն այդ կուսակցությունից է։ Փայլանի հետ հայ համայնքը միշտ դրական հույսեր է կապում, քանի որ նա է բարձրացնում հայ համայնքի խնդիրները մեծամասնությամբ, կարողանում դրանց հնչեղություն հաղորդել։ Կարևոր է դա»,- ասաց էստուկյանը։ Նրա խոսքով, այս ընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում դրական տեղաշարժեր չեն խոստանում, քանի որ ամրապնդվելու է էրդողանի բռնապետությունը, ընդլայնվելու են լիազորությունները։
Մեզ հետ զրույցում թուրք հրապարակախոս Թաներ Աքչամը, ով իր գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ փաստական տվյալներ է ներկայացրել, ասաց, որ Թուրքիայում տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր և ինչը վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահի ձգտումն էր։ Թեև, նրա խոսքով, շատերը սպասում էին այս արդյունքներին, հասկանալու համար՝ լինելո՞ւ է արդյոք արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ էրդողանի և Ինջենի միջև, թե՞ ոչ, քանի որ դա առանցքային հարց կարող էր դառնալ Թուրքիայի ներկայիս պատմության մեջ, երբ իշխանությունները ԺԴԿ-ին ճանաչեին որպես քաղաքական ուժ։ Սրանից, ըստ նրա, կարող էր սկսվել այլ փուլ Թուրքիայի կյանքում, կարող էր կոտրվել ավտորիտար վարչակարգը։ «Բայց մենք ականատեսը դարձանք նրան, ինչ ես ակնկալում էի՝ ամրապնդվեց այդ համակարգը, կշարունակի ամրապնդվել, առճակատումը խնդրահարույց ուղղություններով կխորանա։ Էրդողանը ստացավ վերահսկողություն բոլոր մարմինների նկատմամբ, որի նպատակով էլ նախաձեռնվել էին սահմանադրական փոփոխությունները։ Հիմա և վերջին շրջանում խորացել էին երկրում բռնաճնշումները մտավորականների, լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ, պարզ է, թե ուր է տանում այս ամենը»,- ասաց Աքչամը։
[b]Ամբողջական՝ թերթի օրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
10:19 23-07-2014
Այն, որ բռնապետությունը, տոտալիտարիզմը դեռևս մեր արյան մեջ է, ոչ մի կասկած չի հարուցում․ Առավոտ
1279 դիտում
21:35 07-07-2016
Կամրապնդվի գործատուի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև կապը
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2380 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»