211652_close_icon
views-count124323 դիտում article-date 13:00 24-06-2018

Երևանում բախվել են Սամվել Ալեքսանյանի Opel-ն ու Միքելե Պլաչիդոյի Yamaha մոտոցիկլը. կա վիրավոր. հետաքննությունը վարում է «Շերլոկ Հոմս» մականվամբ ՃՈ ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 MO 836 համարանիշի և Yamaha մակնիշի NO 122159 համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարը Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ Ջենովա քաղաքի բնակիչ Միքելե Պլաչիդոն է եղել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթպաահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ով գործընկերների մոտ ավելի շատ հայտնի է «Շերլոկ Հոմս» մականվամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր