Բրիտանիայի իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները երկրում՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցելության հետ։ Այդ մասին գրում է The Daily Mail-ը։
Թերթի տվյալներով՝ բրիտանական իշխանությունները սպասում են, Թրամփի այցի ժամանակ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվելու։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու է շուրջ 10 հազար ոստիկան, ոստիկանական 40 ավտոմեքենան և մոտոցիկլների շարասյուն։
Թրամփն աշխատանքային այցի ընթացքում հանդիպելու է նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին։