1209 դիտում
09:16 03-04-2019
«Մահակներ»՝ ՏԻՄ մարմինների գլխին. Իշխանություններն ուժեղացնում են մարզպետարանները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Իշխանությունների վերջին շրջանի քայլերը հուշում են, որ նրանք հրաժարվել են մարզպետարանների և ընդհանրապես մարզպետների ինստիտուտի հետ կապված իրենց նախկին գաղափարներից: Ընդդիմադիր ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն անընդհատ շեշտում էին, որ դրանք «պարազիտ հիմնարկներ են», որ «տեղերում սպասարկում են երևանյան իշխանություններին», «ընտրություններում ձայներ բերողներ են» և հնչեցնում այլ մեղադրանքներ: Նախկին ընդդիմադիրները խոսում էին նաև մարզպետների ինստիտուտի փոփոխման, լիազորությունների կրճատման, ինչպես նաև մարզպետարանների աշխատանքի ոչ օգտակար լինելու մասին: Հիմա այդ հարցը, կարծես, օրակարգից հանվել է, քանի որ առաջին հերթին սեփական թիմին աշխատանքով ապահովելու խնդիր կա, և ուզում են խուսափել թիմի ներսում դժգոհություններից:
Գալով իշխանության՝ Փաշինյանն ու թիմակիցները միանգամից հասկացան, որ թիմակիցներին տեղական մարմիններում տեղավորելու հարցն անխուսափելի է: Ավելին՝ «Փաստի» տեղեկություններով, առաջարկ կա հանդես գալ օրենսդրական փոփոխություններով՝ մարզպետներին ու մարզպետարաններին շռայլ լիազորություններով օժտելու համար: Փաստորեն, հիմա մարզպետարաններն ավելի շատ են աշխատանքի տեղավորման գործակալության գործառույթ իրականացնում, քան նախկինում էր: Դրան գումարած՝ նման օրենսդրական փոփոխության արդյունքում, մարզպետարանները կդառնան յուրատեսակ մահակներ՝ ընտրովի ՏԻՄ մարմինների գլխին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1080 դիտում
12:34 02-09-2014
ԱՄՆ իշխանություններն ուժեղացնում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը Մերձբալթիկայում
6239 դիտում
13:20 24-06-2018
Բրիտանիայի իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին
2885 դիտում
09:31 11-03-2017
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»