2700 դիտում
13:41 22-05-2017
Իսրայելը Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին մի շարք արտոնություններ է սահմանել պաղեստինցիների համար
Իսրայելի անվտանգության կաբինետը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իսրայելյան այցի նախաշեմին հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների դրության բարելավմանն ուղղված մի շարք տնտեսական միջոցառումների փաթեթը, հայտնում է Haaretz թերթը։
Թերթի տվյալներով՝ փաթեթը ներառում է Արևմտյան ափի ու Իսրայելի միջև հսկիչ անցակետում Իսրայելում աշխատանքի մեկնող պաղեստինցիների անցման պայմանների թեթևացում, Իսրայելի և Հորդանանի միջև՝ «Ալլենբի» կամրջի վրա հսկիչ անցակետի աշխատանքային ժամերի երկարաձգում մինչև շուրջօրյա ռեժիմ, Քեբրոնի բարձրավանդակի հարավային հատվածում՝ «Թարքումիա» արդյունաբերական գոտու ընդլայնում, պաղեստինցիների համար կառուցված հազարավոր տների տրամադրման թույլտվություն։
Թրամփի պաշտոնական այցը Իսրայել տեղի կունենա այսօր՝ մայսի 22-ին։
Նմանատիպ նյութեր
6281 դիտում
13:20 24-06-2018
Բրիտանիայի իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին
1501 դիտում
20:35 18-01-2014
Իսրայելը Պաղեստինին կհանձնի իր տարածքում թաղված 36 պաղեստինցիների դիերը
Այս բաժնից
796 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
802 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet
718 դիտում
15:02 06-01-2025
Ուկրաինայի վերահսկողությունը Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է. Բլինքեն