ԱՄՆ իշխանություններն ուժեղացնում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը Մերձբալթիկայում
Газета.Ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ իշխանություններն ուժեղացնում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը Մերձբալթիկայում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԽ-ի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պլանավորել է ծանր սպառազինություն, այդ թվում նաև տանկեր ու զրահատրանսպորտներ տեղափոխել Էստոնիա:
Պապովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունների հետևանքով Ռուսաստանը պլանավորել է մինչև այս տարվա վերջ ուղղումներ անել իր ռազմական դոկտրինում: