211652_close_icon
views-count60372 դիտում article-date 19:58 23-06-2018

Արտառոց դեպք Երևանում. «Օպերայի» շենքում հրդեհի կասկածանքով մի քանի հրշեջ-մեքենա է ժամանել. պարզվել է, որ շենքի նկուղում խորոված են անում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, հրդեհ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առաջացած ծխի պատճառը այն է, որ «օպերայի» նկուղում ինչ-որ մարդիկ խորոված են անում:

Նմանատիպ նյութեր