211652_close_icon

ՀՔԾ–ն արդեն բազմաթիվ զանգեր է ստացել Մարտի 1–ի վերաբերյալ. «Փաստ»

views-count17009 դիտում article-date 09:10 23-06-2018
«Փաստ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 16–ին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում էր Մարտի 1–ի բացահայտմանը: Կարևորելով Երևանում 2008 թվականի մարտի 1–ին և 2–ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, ինչպես նաև 10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, խնդրել էին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՔԾ: «Փաստ»-ը փորձեց պարզել` հայտարարությունից հետո ՀՔԾ-ն ինչ արձագանքներ է ստացել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Հայտարարությունից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել տարբեր քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել քննությանը: Այս պահին ավելին չենք կարող ասել` ելնելով զուտ նախաքննության գաղտնիությունից»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր